Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Զիդանը հեռացավ Մադրիդի «Ռեալից»

Զիդանը հեռացավ Մադրիդի «Ռեալից»
31.05.2018 | 23:09

Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն անակնկալ հայտարարել է հեռանալու ւ մասին՝ պնդելով, թե եկել է փոփոխությունների պահը: Նա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2 տարի առաջ և ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել է Իսպանիայի առաջնության առաջատարը, նվաճել երկրի սուպերգավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները:


Անցած տարի հոկտեմբերին Զիդանն արժանացել էր ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որին հաջողվել է լավագույնը ճանաչվել և որպես խաղացող, և որպես մարզիչ:
Զիդանի առաջնորդությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել` այնքան, որքան ակումբի նախորդ 6 մարզիչները միասին՝ 8 տարում:


«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր Ինստագրամում մեկնաբանել է Զինեդին Զիդանի որոշումը. «Ես պարզապես հպարտ եմ, որ խաղացել եմ քո ղեկավարությամբ, երեխայի պես լսել եմ քեզ: Անչափ շնորհակալ եմ, վարպետ»:

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ